9-ամյա բրիտանուհի աշակերտուհի Էմիլի Հարիսը հատել է Թուրքիայի սահմանը իր փափուկ խաղալիք Լիլի միաեղջյուրի խաղային անձնագրով: Աշխատակիցը չի նկատել դա և կնքել է փաստաթուղթը, որը իրավունք չի տալիս մեկնել մեկ այլ երկիր: Ընտանիքը մեկ շաբաթով Անթալիա է եկել Հարավային Ուելսից: Աղջկա մայրը` 43-ամյա Նիկի Հարիսը անձնագրային վերահսկողության բաժնին մոտենալիս պատահաբար աղջկան է տվել խաղալիքի անձնագիրը:
Սխալմունքը նա հայտնաբերել է միայն սահմանային կետն անցնելուց հետո, երբ փաստաթղթերը պայուսակի մեջ դնելիս է եղել: Ինչով է առաջնորդվել աշխատակիցը պարզ չէ. և անձնագիրն է խաղային տեսքով, և այնտեղ ամրացված լուսանկարին է պատկերված հեքիաթային կերպարը: Բայց աշխատակիցը ոչ միայն կնքել է այդ «փաստաթուղթը», այլև զրուցել աղջկա հետ` հարցնելով նրա տարիքը: Խաղային անձնագիրը թողարկել է Bear Factory ընկերությունը, նման «փաստաթղթերում» ընդունված է լրացնել սրիրելի խաղալիքի տիրոջ մասին տեղեկատվություն. հայտնում է Nydailynews.com-ը:
Ամենավատն այն է, նշում են Հարիսները, որ խաղալիքն` ինքը, իրենց հետ չի եղել: Նրանք նաև նշում են, որ այս դեպքը ցույց է տալիս, որ հեշտությամբ կարելի է երեխային դուրս հանել երկրից ապօրինաբար: Անթալիայի օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության կողմից մեկնաբանություններ դեռ չի ստացվել: