Լյուբենաու (Lübbenau) քաղաքի Spreewelten այգին այցելուներին առաջարկում է լողալ պինգվինների հետ: Այգում ապրում են 12 Գումբոլդտ պինգվին: Նրանց թռչնատան հարևանությամբ տեղակայված է ջեռուցումով բաց լողավազան , որը ընդհանուր լողավազանից բաժանվում է ապակե պատով, որտեղ էլ լողում են թռչունները: Սուզվելով ջրի տակ` հյուրերը կարող են տեսնել, թե ինչ են անում պինգվինները այնտեղ, «շփվել» նրանց հետ, ինչպես նաև` հետևել նրանց ճաշին, որը լինում է օրը երկու անգամ:
Այգու այցելուները նաև կարող են հանգստանալ 14 շոգեբաղնիքով սպա-կենտրոնում, լողալ տարատեսակ լողավազաններում: Տարածքում գործում է նաև ռեստորան: Բեռլինից Լյուբենաուի կայարան կարելի է գնալ գնացքով: Այնտեղից դեպի Spreewelten 15 րոպեյվա ոտքի ճանապարհ է, որը կարելի է գտնել ցուցանակներով: Աշխատանքային ժամերն են` ամեն օր ժամը 9:00-22:00-ը, շաբաթ և կիրակի օրերին` մինչև ժամը 23:00-ը: