Ժնևի հյուրերը կարող են խուսափել իրենց ծանր ուղեբեռը տանելու անհրաժեշտությունից․ մոտ ապագայում քաղաքի օդանավակայանում կհայտնվի ռոբոտ, ով կկարողանա օգնել ուղևորներին։
Այս շաբաթ ճանապարհորդները կարող են փորձարկել Leo ռոբոտին, օգտվել ուղեբեռի տեղափոխման նրա ծառայություններից։ անսովոր սարքը ոչ միայն կտեղափոխի մինչև 35 կգ կշռող բեռ, այլև՝ կգրանցի այն, կտպի վայրէջքի կտրոնն ու ուղեբեռի ստացման կոդը։ Leo-ն ունի խոչընդոտներ հաղթահարելու համակարգ, ինչը նրան թույլ է տալիս ազատ տեղաշարժվել օդանավակայանում նույնիսկ զբոսաշրջիկների հոսքի մեջ։
Սարքը, որն իր անվանումը ստացել է՝ ի պատիվ Լեոնարդո դա Վինչիի, ստեղծվել է շվեյցարական SITA ընկերության կողմից։ Ընկերությունը, որը ներկայացնում է հեռահաղորդակցման և ՏՏ-ծառայություններ ավիացիոն արդյունաբերությունում, ձգտում է օդանավակայանների գործունեության ամբողջական ավտոմատացման։