Ֆրանսիայում խմում են ավելի շատ վիսկի, քան ցանկացած այլ երկրում։ Ինչպես գրում է Lenta-ն՝ Bonial ընկերության անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ պետության մեկ քաղաքացին միջինում օգտագործում է 2,15 լիտր խմիչք տարեկան․ այս մասին հայտնել է The Times-ը։
Երկրորդ տեղում հայտնվել է Ուրուգվայը՝ տարեկան մարդա 1,8 լիտր, իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ-ն (1,4 լիտր)։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան զբաղեցրել է ընդամենը յոթերորդ տեղը (1,25 լիտր), նրան գերացանցել են Ավստրալիան, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ֆրանսիայի ոգելից ըմպելիքների փորձագետների ֆեդերացիայի տվյալներով՝ երկրում վաճառվող վիսկիի շուրջ 90 տոկոսը արտադրվում է Շոտլանդիայում։ Սակայն այդ ըմպելիքի աճող պահանջարկի պատճառով տեղացի արտադրողները որոշել են սկսել դրա արտադրությունը։ «15 տարվա ընթացքում աշխարհի լավագույն վիսկին կդառնա Ֆրանսիայինը։ Մենք կարող ենք դադարել կրկնօրինակել շոտլանդացիներին և ներկայացնել իսկական ֆրանսիական ոճ»,-վստահ են փորձագետները։