Բարսելոնայի ամրոցը զբոսաշրջիկների համար կբացի հնագիտական գոտին
Մոնժուիկ ամրոցում 2010-2017 թվականներին անցկացվել են հնագիտական պեղումներ։
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Մոնժուիկ ամրոցը (Castell de Montjuïc), որը գտնվում է Բարսելոնայում համանուն բլրի վրա, այցելուների համար բացել է իր տարածքի այն մասը, որտեղ 2010-ից 2017 թվականներին պեղումներ են անցկացվել։ Հնագետների գտածոների թվում են պաշտպանական կառույցի հին պատերը․ գրում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը։
Մոնժուիկ ամրոցը գրավում է մեծ թվով օտարերկրացիների (այցելուների 83,8%)։ Այնտեղ հասնել հնարավոր է Մոնժուիկ լեռան պարտեզային մարգագետիններով կամ ճոպանուղով, իսկ ամրոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կատալոնիայի մայրաքաղաքը։ Ամրոցում գործում է ցուցահանդես, կա ռազմա-պատմական թանգարան և, նույնիսկ, մանկական սենյակ։