Հուլիսի 1-ից փոփոխվել է Հարավային Ամերիկայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն համարվող Պերուի հնագույն Մաչու Պիկչու քաղաք այցելության կարգը։
Եթե նախկինում զբոսաշրջիկները կարող էին այս վայրում գտնվել անսահմանափակ ժամանակով, ապա հուլիսից սկսած քաղաքում շրջելու համար սահմանվել է երկու ժամային գրաֆիկ՝ 6:00-ից 12:00-ն և 12:30-ից 17:30-ը։ Բացի այդ, Մաչու Պիկչուի տարածքում գտնվել կարելի կլինի միայն լիցենզավորված գիդի ուղեկցությամբ և 16 մարդուց ոչ ավել խմբերով։ Բացի այդ, այցելուները պետք է հետևեն սահմանված երթուղուն։
Այս քայլին Պերուի իշխանությունները գնում են, որպեսզի փլուզումից պահպանեն հնագույն քաղաքը, որտեղ ամեն տարի այցելում է շուրջ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ։ Մաչու Պիկչուի պաշտպանության համար անհրաժեշտ քայլերի ստիպել է գնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը պահպանում է հուշարձանը։
Մուտքի տոմսի արժեքը կմնա նույնը՝ մեկ անձի համար $85։ Եթե զբոսաշրջիկը ցանկանա քաղաքում մնալ ամբողջ օրը, ապա նա պետք է գնի երկու տոմս՝ օրվա առաջին և երկրորդ կեսի համար։ Տոմսերը կարելի է ձեռք բերել տեղեկատվական կայքից կամ տուրօպերատորներից։