Չվերթ՝ «Սառցե սրտով»

Կանադական Westjet ավիաընկերությունը ներկայացրել է ինքնաթիռ՝ ձևավորված «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմի գույներով։ Սա ավիափոխադրողի երկրորդ ինքնաթիռն է՝  Disney-ի հետ համագործակցության շրջանակներում։ Նախորդ ինքնաթիռը նվիրված էր Հրաշագործ Միկկիին։

Westjet

Նոր  «դիսնեյյան» ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Ինքնաթիռի ետնամասում պատկերված են մուլտֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ Աննան և Էլզան, իսկ սկզբնամասում՝ Օլաֆ ձնեմարդը՝ լողափում հովանոցի տակ հանգստանալիս։

WestjetՕդանավի ինտերիերը ևս փոփոխությունների է ենթարկվել․ սրահում հայտնվել են «ամառային» և «ձմեռային» թեմաներ։

westjet-737-800-sswl-c-gwsv-15-walt-disney-world-frozencabinwestjetlr

Թեմատիկ ինքնաթիռների վրա աշխատանքը տարվել է Ֆորտ Ուերտում (Տեխաս, ԱՄՆ)։ Նկարիչներից պահանջվել է 23 գույնի 624 ներկ։

You might also like