«ԷյրԱսիա» (AirAsia) լոուքոսթերի բորտուղեկցորդը վերաբեմադրել է ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հայտնի Toxic տեսահոլովակը։ Ըստ երևույթին՝ ավիաընկերության աշխատակիցը հոգնել է սպասել հերթական չվերթին և որոշել կրկնել երգչուհու համարձակ շարժումները։
Կրկնօրինակումը, որը նկարահանվել է Airbus А-300 ինքնաթիռում, Twitter-ում հրապարակել է բորտուղեկցորդի կոլեգան։ Տեսանյութն անմիջապես վիրուսային տարածում է գտել․ միայն Twitter-ում այն 5 հազար անգամ ռեթվիթ է արվել։
Ավիափոխադրողի գլխավոր տնօրենը հեգնանքով է արձագանքել այս տեսանյութին՝ նշելով, որ ընկերության աշխատակիցները չեն դադարում իրեն զարմացնել։