Նյույորքյան հինգաստղանի Knickerbocker հյուրանոցը Թայմս Սքուերում առաջարկում է հյուրերին բնակվել իր համարներում ընդամենը երկու դոլարով։ Այդ առաջարկը տեղադրվել է հյուրանոցի կայքում․ գրում է Lenta-ն։
Ակցիան նվիրված է հյուրանոցի 109-ամյակին և վերանորոգումից հետո նրա բացմանը։ Այն գործում է միայն մեկ գիշերվա համար։ Արժեքը պատահական չէ ընտրված․ հենց այդքան գումար են պահանջել Բրոդվեյի մոտ գտնվող հյուրանոցի սեփականատերերը իրենց առաջին հյուրերից։
Ակցիային մասնակից համարների քանակը սահմանափակ է։ Առաջարկը կգործի մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, ամրագրումը տարածվում է միայն հոկտեմբերի 23-ի՝ հյուրանոցի հոբելյանի օրվա վրա։ Համար ամրագրելու համար հյուրերը պետք է գրանցվեն հյուրանոցի կայքում։
Knickerbocker-ը հիմնադրել է գործարար և գրող Ջոն Ջեյկոբ Աստոր IV-ը, ով մահացել է «Տիտանիկում»։ Բացումը տեղի է ունեցել 1906 թվականին, բայց XX դարի հիմնական ժամանակահատվածում շենքում գործել են գրասենյակներ։