Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռի առաջին փորձարկումը անցկացվել է Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում է The Engineer-ը։
Նոր թռչողական սարքը նախատեսված է ոչ ավել, քան 20 կմ բարձրության վրա թռիչքների համար։ Նրա հեղինակների նպատակն է ցուցադրել, որ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է հրաժարվել արդեն հետամնաց համարվող վառելիքներից։ Փորձարկումը տևել է 7 րոպե։ Այդ ընթացքում ինքնաթիռը թռչել է 300 մ բարձրության վրա։
Նոր ինքնաթիռի քաշը 420 կգ է։ Դեռևս այն կարող է տեղափոխել մինչև 100 կգ հավելյալ քաշ։