Սիեստան իսպանական մշակույթի անքակտելի մասն է կազմում։ Մադրիդում իր աշխատանքն է սկսել Իսպանիայի տարածքում առաջին սիեստա-բարը, որտեղ կարելի է հանգստանալ ցերեկային տապից, քնել, կարդալ և սուրճ խմել։ Նրանց համար, ովքեր կորոշեն քնել ցերեկը, գործում է նաև անհրաժեշտ ժամին արթնացնելու ծառայությունը։
Siesta and Go հաստատությունում առաջին հինգ րոպեն անվճար է․ այդ ժամանակահատվածում այցելուները իրենց համար հանգստի տեղ են գտնում և, կարիքի դեպքում, զգեստափոխվում։ Հյուրերին տրամադրվում է հողաթափեր և քնաշապիկ։ Այնուհետև, սիեստա-բարում գտնվելու ամեն կես ժամն արժե 3 եվրո սենյակի համար, 2 եվրո քնելու տեղի համար կամ 1,5 եվրո բազմոցի համար։ Բոլոր ցանկացողներին առաջարկում են սուրճ, թարմ թերթեր և ինտերնետ հասանելիություն։
Հաստատությունը գտնվում է Calle de Orense, 10 հասցեում և աշխատում է 11:00-ից 19:00-ն։