Առաջին սելֆին թանկ արժե

Oscar Gustave ReylanderԼուսանկարիչ Օսկար Գուստավ Ռեյլանդերի ինքնանկարը, որը համարվում է պատմության մեջ առաջին սելֆին, վաճառվել է աճուրդում  70  հազար ֆունտ ստերլինգով: Լուսանկարը, որը արվել է 1850-ական թվականներին, հայտնաբերվել է  XIX  դարի հին լուսանկարների ալբոմում. գրում է Daily Mail-ը: Ռեյլանդերի սելֆիից բացի, ալբոմում նաև կան նրա կնոջ և Հալլամ Թենիսոնի՝ բանաստեղծ լորդ Ալֆրեդ Թենիսոնի որդու լուսանկարները: Օսկար Ռեյլանդերը սկսել է իր կարիերան որպես դիմանկարիչ, իսկ հետո դարձել է լուսանկարիչ: Նա առաջինն է օգտվել տեխնիկայից, որը բազմաթիվ նեգատիվներից կատարում է մոնտաժ և ստանում «պատկերավոր» սյուժետային լուսանկար: Ռեյլանդերը համբավ է ձեռք բերել ֆոտոմոնտաժի օգնությամբ ստացված 32 լուսանկարներից բաղկացած «Կյանքի երկու ուղիներ» հավաքածուի հրապարակումից հետո: Հավաքածուի որոշ նկարներում մոդելները եղել են կիսամերկ, որն էլ մեծ սկանդալի առիթ է դարձել: Ռեյլանդերի հեղինակությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ Վիկտորիա թագուհին գնել է նրա լուսանկարներից մեկը Ալբերտ արքայազնի համար:

You might also like