Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների բոլոր սիրահարները կարող են իրենց ուշադրության տակ առնել նոր կռուիզը՝ Viking Cruises-ը․ 2017 թվականին ընկերությունը կկատարի աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
141 օրվա ընթացքում կռուիզի մասնակիցները կայցելեն 66 նավահանգիստ աշխարհի 35 երկրներում։ Viking Sun նավը Մայամիից կմեկնի Հավանա, այնուհետև՝ Պանամայի ջրանցքով կանցնի Լոս Անջելես։ Այնուհետև՝ զբոսաշրջիկները կայցելեն Նոր Զելանդիա, Թաիթի, Ավստրալիա, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա և Մալայզիա։ Եվրոպայի ճանապարհին նավը նաև կանգ կառնի Եգիպտոսում, Թունիսում և Ալժիրում, իսկ այս անսովոր ճանապարհորդությունը կավարտվի Գրինվիչ բորոյում՝ ժամանակակից Լոնդոնի պատմական թաղամասում։ Տոմսի միջին արժեքը կազմում է 31 000 ֆունտ ստերլինգ և ներառում է բնակությունը բոլոր հարմարություններով՝ տաքացվող հատակով և լոգասենյակով երկտեղանոց նավախցիկում, մուտքը երկու լողավազանները և բազմաթիվ էքսկուրսիաներ։ Viking Sun-ի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց մեկնման ամսաթիվը արդեն հայտնի է՝ 2017 թվականի դեկտեմբերի 15։