Hyatt հյուրանոցային խումբը հայտարարել է Երևանում հյուրանոցի տնօրինման համաձայնագիր ստորագրելու մասին: Hyatt Place հյուրանոցը Երևանում կդառնա ապրանքանիշի առաջին ներկայացուցիչը ԱՊՀ տարածքում: Հյուրանոցը կտեղակայվի Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ՝ Կառավարության շենքից, Ազգային պատկերասրահից և Աբովյան փողոցից մի քանի քայլ հեռավորության վրա:
Աբովյան փողոցը քաղաքի ամենահայտնի և հին փողոցներից մեկն է, որտեղ գտնվում են բազմաթիվ բուտիկներ, սրճարաններ, ռեստորաններ և հուշանվերների խանութներ: Հյուրանոցը կունենա 96 համար, 120 քառ. մետր տարածքով նիստերի դահլիճ, չորս աշխատանքային տարածքով ինտերնետ սենյակ, շուրջօրյա բուֆետ, որը կառաջարկի բազմազան խորտիկներ, ռեստորան, բար և մարզասրահ: Բացումը կլինի 2013 թվականի գարնանը.նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: