Սան Ֆրանցիսկոյի ծովային բնակավայրերի ինստիտուտը Նիդեռլանդներից մասնավոր կազմակերպության հետ համատեղ հայտարարել են լողացող քաղաք կառուցելու համար լավագույն նախագծի մրցույթ։ Մրցույթի կազմակերպիչները ենթադրում են, որ նման նախագծերը ակտուալ են խիտ բնակեցված մեգապոլիսների համար։
Գաղափարի հեղինակները նախատեսում են, որ լողացող քաղաքները կտեղակայվեն եռանկյուն կամ վեցանկյուն հիմքերի վրա։ Քաղաքը կունենա լիարժեք ենթակառուցվածք․ բնակելի տներ, գրասենյակներ, հանգսի տեղեր։ Լավագույն նախագիծը, որը կլինի ամենաապահովը և մատչելին, նախատեսվում է կյանքի կոչել 2020 թվականին։ Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2015 թվականի ամռանը։