Անձնագրի և ավիատոմսի փոխարեն փոխպատվաստված Near Field Communication, NFC (մոտ ոչ կոնտակտային կապ) միկրոչիպի կիրառման առաջին դեպքն է գրանցվել շվեդական Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնում։ Նիդեռլանդներից զբոսաշրջիկ Անդրեաս Սհոստրյոմը անցել է անձնագրային հսկողությունը և ինքնաթիռի մուտքի ստուգումը՝ պարզապես սքաներին մոտեցնելով ձեռքը, որի մաշկի տակ տեղադրված է էլեկտրոնային սարքը։ Տեղադրումից առաջ չիպում գրանցվել են բոլոր անհրաժեշտ տվյալները ուղևորի մասին, այդ թվում՝ SAS-ի բոնուսային քարտի համարը։
Դրա շնորհիվ՝ քաղաքացի Սհոստրյոմը նաև կարողացել է մուտք գործել հավատարիմ հաճախորդների համար նախատեսված լաունջ՝ առանց վայրէջքի կտրոնի և ID-քարտի։ «Ես, կարծես, հայտնվեցի ապագայում»,— կիսվել է նա տպավորություններով։ NFC-սարքեր արտադրող Dangerous Things ընկերությունը վաճառում է փաթեթներ, որոնք թույլ են տալիս տեղադրել «էլեկտրոնային բանալին» մաշկի տակ տան պայմաններում։ Չիպի օգնությամբ կարելի է բացել տան կամ աշխատասենյակի դուռը, իրականացնել բանկային գործարքներ, վճարել հասարակական տրանսպորտի համար։