Ֆիջիում կբացվի առաջին խաղատունը

Ֆիջիի կառավարությունը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խաղատուն բացելու արտոնագիր է տվել: Այն ստացել է ամերիկյան One Hundred Sands Limited ընկերությունը, որը կներդնի 290  միլիոն դոլար  Դենարաու կղզում  (Denarau)  խաղասրահով առողջարանային հյուրանոցի շինարարության համար:

Շինարարության առաջին փուլում նախատեսվում է 190 հյուրանոցային համարների և 3  ռեստորանների  ստեղծումը: Հետո կստեղծվեն հավելյալ համարներ, գիշերային ակումբ, նիստերի սրահ և խաղատուն`   500 խաղային ավտոմատներով և 54 սեղաններով, այս մասին հայտնում է TurboNews-ը:

Ակնկալվում է, որ նոր առողջարանային կենտրոնը տեղացի բնակիչների համար կբացի 800 աշխատատեղ: Հյուրանոցի և նիստերի սրահի բացումը ծրագրվում է 2012 թվականի մարտին:

You might also like