Հռոմի հայտնի Տրևի շատրվանի ջուրը ներկվել է արյան գույնով։ Այդ կերպ իտալացի նկարիչը ցանկացել է ուշադրություն սևեռել երկրում կոռուպցիայի հարցերին։ Այդ մասին հայտնում է տեղական ANSA պարբերականը։ Հոկտեմբերի 26-ին Իտալիայի հայտնի տեսարժան վայրը վանդալիզմի զոհ է դարձել։ Իտալացի նկարիչ Գրացիո Չեկկինիին հաջողվել է անցնել Տրևի մայրաքաղաքային շատրվանի պահակներից և ավազան լցնել ներկանյութը։
Չնայած նրան, որ վանդալին անմիջապես բռնել են, հռոմեական հուշարձանի ջուրը հասցրել է ներկվել կարմիր գույնով։ Նկարիչին անմիջապես տեղափոխել են մոտակա ոստիկանատուն, որտեղ նա ցուցմունք է տվել։ Չեկկինին իր արարքն անվանել է արվեստ։ Նա նաև նշել է, որ այդ կերպ ցանկացել է ուշադրություն սևեռել այն բանին, որ «Հռոմը դադարել է լինել երկրի հայելին և ընկղմվել է կոռուպցիայի մեջ։ Նա պետք է արթնանա և դառնա արվեստի, կյանքի և վերածնունդի մայրաքաղաք»։
Ի դեպ, դա նկարչի՝ Տրևի շատրվանի ջրի գույնը փոխելու առաջին փորձը չէ։ Տասը տարի առաջ Չիկկինին այնտեղ լցրել է բոսորագույն ներկ՝ բողոքելով Հռոմի կինոփառատոնի և դրա վրա ծախսված 15 միլիոն եվրոյի դեմ։ Վանդալին սպասվում է վեց ամսից երեք տարի ժամկետով ազատազրկում և 500 եվրո տուգանք։