Ռուսական հավաքականի պատմությանը նվիրված թանգարանը օրերս իր դռներն է բացել բոլոր ցանկացողների առջև։ Ցուցահանդեսը տեղ է գտել 500 քառակուսի մետր տարածքում և ներառում է ավելի քան 600 ցուցանմուշ, որոնք պատկանում են լեգենդար ռուս և խորհրդային ֆուտբոլիստներին և մարզիչներին։ Յուրօրինակ մուլտիմեդիոն համակարգը հնարավորություն է տալիս կրկին վերապրել «Սպարտակի» պատմության ամենավառ պահերը, իսկ ինտերակտիվ ինստալիացիայի օգնությամբ այցելուները կարող են ընկղմվել ակումբի փառավոր պատմության մեջ։Թանգարանը գտնվում է «Սպարտակի» մարզադաշտի տարածքում։ Հայտնի ակումբի պատմությանը հպվելու հնարավորությունը ակումբի երկրպագուներին կարժենա 500 RUB ռուբլի մեծահասակների համար, 250 RUB ռուբլի՝ երեխաներին և թոշակառուներին։