Հայտնի շեֆ խոհարար Գորդոն Ռամզին խորհուրդ է տալիս չուտել ինքնաթիռում

Նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ դիտել են հայտնի բրիտանացի շեֆ խոհարար Գորդոն Ռամզիի մասնակցությամբ շոուն, ծանոթ են վատ պատրաստված ուտելիքների հանդեպ նրա կոպիտ վերաբերմունքին։ Միշլենյան աստղակիր  խոհարարի քննադատությանն են արժանացել նաև ինքնաթիռում պատրաստվող ուտեստները։

Ամերիկյան  Refinery29 պորտալին տված իր հարցազրույցում Գորդոն Ռամզին, որը բացել է Plane Food ռեստորանը լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում, պատմել է ավիաընկերությունների հետ իր աշխատանքային փորձով։ «Ես աշխատել եմ այս ոլորտում շուրջ 10  տարի, ես գիտեմ, թե ինչ պայմաններում են պատրաստվում ուտեստները, որքան երկար են դրանք մնում մինչև մատուցվելը։ Ահա ինչու ես երբեք չեմ օգտվում ինքնաթիռում առաջարկվող ուտեստներից»-խոստովանել է ավագ խոհարարը։

Ռամզին բոլորին խորհուրդ  է տալիս կամ սնվել թռիչքից առաջ օդանավակայանում կամ վերցնել ձեզ հետ պատրաստված կամ գնված սնունդ։

You might also like