Հայտնի Բարբին վատ բառերով է խոսել

The famous Barbie spoke bad wordsՀյուսիսային Ուելսում Home Bargains խանութում բրիտանացուն վաճառել են հայհոյող Բարբի տիկնիկ: Պատահարի մասին պատմել է Միացյալ Թագավորության բնակչի աղջիկը՝ Թալին Էվանսը: Էվանսի խոսքերով՝  նրա յոթամյա աղջիկը երազել է Բարբիի մասին: «Այդ պատճառով իմ հայրիկը գնել է այդ տիկնիկը»,- հայտնել է բրիտանուհին և նշել, որ աղջիկը մշտապես խաղացել է նոր խաղալիքով: Ինչպես նշել է Էվանսը՝ սկզբում նրանք ուշադրություն չեն դարձրել այն բանին, թե ինչ է խոսում Բարբին: Պարզվում է, որ տիկնիկը արտաբերում է անպարկեշտ բառեր: Էվանսը շտապ կերպով վերցրել է խաղալիքը աղջկանից և խանութից բացատրություն պահանջել: 
The famous Barbie spoke bad words
Աղջկան բրիտանուհին ասել  է, որ Բարբին վիճել է և իրեն վատ պահել, այդ պատճառով ստիպված է եղել «հեռանալ»: Տիկնիկի տվյալ տարբերակը ստեղծվել է «Barbie Life in the Dreamhouse»  սերիալի մոտիվներով: Տիկնիկը ունակ է արտահայտել  15 տարբեր արտահայտություններ: Mattel արտադրող ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետաքննություն է ընթանում միջադեպի հետ կապված, սակայն հրաժարվել է  հետագայում պարզաբանումներ տալ:

You might also like