Հունվարի 26-ին «Լա Արկերիյա» ցուցասրահում բացվել է «1975-2010 թվականների իսպանական ճարտարապետությունը և 35 տարվա ժողովրդավարությունը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի Զարգացման նախարարությունը, որին մասնակցում են հայտնի ճարտարապետներ: Ցուցահանդեսը հովանավորվում է Repsol ընկերության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված կլինի 1975-2010 թվականների իսպանական ճարտարապետության ամենավառ օրինակները: Ցուցանմուշների մեջ կա շենքերի 60 նախագծեր, լուսանկարներ, ճարտարապետական նախագծերի 200 բարդ լուծումներով գծագրեր, որոնք 35 տարիների ընթացքում փոխել են քաղաքի բնապատկերը: Ցուցահանդեսը կազմակերպված է այնպես, որ այցելուները կարողանան տեսնել Իսպանիայի ճարտարապետական էվոլյուցիան ժամանակագրական կարգով: Ներկայացված ցուցանմուշների մեջ կան մարզական համալիրների, բժշկական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, մշակութային և բնակելի շենքերի նախագծեր: Ցուցահանդեսը կտևի մինչև 2012 թվականի մայիսի 7-ը: