Բրիտանական Բրայթոնում անցկացվում է ավազե քանդակների փառատոն: 2013 թվականին այն նվիրված է ռոք երաժշտությանը: Տեղի լողափ է բերվել 4 հազար տոննա ավազ, որի վրա մանրակրկիտ աշխատել են 20 արվեստագետներ:
Նրանց շնորհիվ փառատոնի այցելուները կարող են տեսնել Բոբ Մարլիի, «բիթլների», Led Zeppeline երաժիշտների և ռոքն ռոլի այլ հայտնիների քանդակային դիմանկարները. գրում է Daily Mail-ը: Տոմսի արժեքը 6 ֆունտ է (7 եվրո) մեծահասակների համար և 4 ֆունտ (շուրջ 5 եվրո) երեխաների համար: Բրայթոնի ափին ավազե քանդակների ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը: