Մինչև 2014 թվականի հունվարի 13-ը Փարիզի Օրանժերի թանգարանի (Musée de l’Orangerie) Տյուիլրի այգու տարածքում անցկացվում է մեքսիկացի նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի ցուցահանդեսը:
Դրա շրջանակներում կներկայացվեն երկու մեծ վարպետների գեղանկարները և գծանկարները: Ցուցադրության բացառիկությունը կայանում է նրանում, որ Փարիզի հավաքածուի և Մեխիկոյի Օլմեդո (Olmedo) թանգարանի կուրատորները առաջին անգամ համատեղել են հայտնի ամուսինների աշխատանքները:
Այդպիսով, ցուցահանդեսի այցելուները կարող են ոչ միայն հետևել, թե ինչպես է զարգացել նրանց հմտությունը, այլև՝ նրան, թե ինչպիսին են եղել Կալոյի և Ռիվերայի հարաբերությունները. հայտնում է Օրանժերի թանգարանի մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսի տոմսն արժի 10 եվրո: