Էրմիտաժում կբացվի կոշիկի ցուցահանդես
Հանրահայտ իսպանացի կոշիկի դիզայները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կտանի իր իսկ ստեղծած կոշիկների, սանդալների և սապոկների ավելի քան 200 զույգ ցուցանմուշ։ Իր գրեթե կեսդարյա կարիերայի ընթացքում Բլանիկը աշխատել է Գալյանոյի և Սեն Լորանի հետ՝ ստեղծելով կոշիկներ շատ հայտնիների և պատմական կինոֆիլմերի համար։
Ինչպես հայտնում է Էրմիտաժը՝ ցուցահանդեսը կբաժանվի 6 մասի․ «Գալա», «Սիրտ», «Աշխարհագրություն», «Բնություն», «Արվեստ և ճարտարապետություն», «Նյութեր»։ Կոշիկներից բացի այցելուները կարող են տեսնել նաև վարպետի նկարները և արտադրության համար օգտագործված նյութերի օրինակներ։
Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 23-ը։