Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի Rija կինոստուդիան պատրաստել է ցուցահանդես, որն առաջին հերթին կհետաքրքրի երեխաներին: Պատմության և նավիգացիոն թանգարանում մինչև ապրիլի 22-ը կարելի է իմանալ ամենը մուլտֆիլմի ստեղծման մասին, ավելին` կարելի է մասնակցել այդ հիանալի գործընթացին:
Ցուցահանդեսում Լատվիայի մուլտիպլիկացիոն ֆիլմերի օրինակով ներկայացվում է անիմացիոն ժապավենի ստեղծման յուրաքանչյուր էտապը: Զբոսաշրջիկներին նաև կցուցադրվի կադրեր նոր «Ոսկե ձի» ֆիլմից, որը ներկայումս նկարահանվում է Rija ստուդիայում:
Ցուցահանդեսը բացահայտում է ոչ միայն նկարչական, այլև տիկնիկային անիմացիոն ժապավենների ստեղծման թաքնված կողմերը, այդ պատճառով ցուցանմուշների մեջ են հայտնվել նաև լատվիական մուտֆիլմերում նկարահանված տիկնիկները: Եվ վերջապես, երիտասարդ այցելուներին կառաջարկվի ինքնուրույն նկարել նկարներ, իսկ դպրոցականների և մեծահասակների համար առաջարկվում է էքսկուրսիա գիդի ուղեկցությամբ: Պատմության և նավիգացիոն թանգարանը գտնվում է Հին Ռիգայում: Չափահասի տոմսը արժե 3 լատա, իսկ նախադպրոցականների համար` անվճար է: