Միապաղաղ ձմեռվանից հետո քաղցած և տեսարժան վայրերի կարոտ զբոսաշրջիկները ձգտում են իրենց քաղցը հագեցնել՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների, այդ պատճառով մայիսը ոչ պաշտոնապես կարող ենք անվանել մեծ սննդի ամիս: Սկսած վիսկիից և պանրի որոնումներից մինչև ֆլորենտիական պաղպաղակ, Ուեֆայի ժամանակ ըմպած գարեջրից մինչև շոմպայն. ընտրեք՝ ըստ ախորժակի:
Արվեստի Բրայթոնյան փառատոն, Մեծ Բրիտանիա
4-6 մայիս, Բրայթոն, Մեծ Բրիտանիա
Ժամանակակից արվեստների խոշորագույն փառատոնը այս տարի անգլիական փոքրիկ Բրայթոն քաղաքում կտոնի իր 47-ամյակը: Նրա հայեցակարգը՝ «Բաց տուն»-ը, թույլ է տալիս արտիստներին, նկարիչներին, երաժիշտներին բառիս բուն իմաստով բացել դռները և ներկայացնել աշխատանքները իրենց տանը կամ ստուդիայում: Փառատոնի ծրագիրը բաղկացած է 500-ից ավել համերգային ծրագրերից, ցուցահանդեսներից, կրկեսային համարներից և բազմաթիվ այլ միջոցառումներից, որտեղ հնարավոր է հիանալ արվեստով և ոգեշնչվել: