Միապաղաղ ձմեռվանից հետո քաղցած և տեսարժան վայրերի կարոտ զբոսաշրջիկները ձգտում են իրենց քաղցը հագեցնել՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների, այդ պատճառով մայիսը ոչ պաշտոնապես կարող ենք անվանել մեծ սննդի ամիս: Սկսած վիսկիից և պանրի որոնումներից մինչև ֆլորենտիական պաղպաղակ, Ուեֆայի ժամանակ ըմպած գարեջրից մինչև շոմպայն. ընտրեք՝ ըստ ախորժակի:
Preakness Stakes մրցավազք, ԱՄՆ
11–18 մայիս, Բալթիմոր, ԱՄՆ
Preakness Stakes մրցավազքը, որը ընդգրկված է ԱՄՆ-ի «Եռակի պսակ» ամենահեղինակավոր ձիասպորտի առաջնությունում, 138-րդ անգամ կանցկացվի արևելյան ափին: Մրցավազքին կարող են մասնակցել երեք տարեկան, 54.9 և 57.2 կգ քաշով ձիեր, որոնք պետք է հաղթահարեն 1.91 կմ ճանապարհ ցեխերի մեջ: Մրցավազքի պատմության մեջ նվազագույն ժամանակ է գրանցել Սեկրետարիատ տարօրինակ անունը կրող ձին՝ տեղավորվելով մեկ րոպե հիսուներեք վայրկյան ժամանակում: Նա նաև դարձավ «Եռակի պսակ» առաջնության առաջին հաղթողը 1973 թվականին՝ հաղթելով առաջնության բոլոր երեք մրցույթները: Բացի պատշաճ ծերությունից, հաղթողը նաև ստանում է միլիոն դոլար մրցանակ: