ԵՄ-ում երիտասարդների շրջանում ամենից շատ աթեիստներ և ագնոստիկներ հայտնաբերվել են Չեխիայում։ Իսկ ամենահավատացյալ երիտասարդները Լեհաստանում են․ նրանց 83%-ը անվանել է իրեն այս կամ այն կրոնի հետևորդ։ Նրանց գերազանցել են միայն Իսրայելի բնակիչները։ Նման տվյալներ են ներկայացվում Լոնդոնի Սենտ Մերի համալսարանական քոլեջի ուսումնասիրությունում։
Եվրոպայի ամենատարածված կրոնը մնում է քրիստոնեությունը՝ իր տարբեր ուղղություններով։ Ոչքրիստոնեական հավատքով ամենից շատ երիտասարդներ հայտնաբերվել են Ֆրանսիայում՝ 11%․ հայտնում է Եվրո-Պուլսը։