Մեծ փոփոխություններ են սպասվում Փարիզի գլխավոր տեսարժան վայրի աշխատանքում։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ Էյֆելյան աշտարակի մուտքի արժեքը կավելանա մոտ 8 եվրոյով։
Նոր գները մտադիր են ներդնել 2018 թվականի հունվարին։ Բացի այդ, 2020 թվականին տեսարժան վայրի տոմսերի շուրջ 80%-ը մտադիր են վաճառել օնլայն։ Այժմ համացանցով գնում են տոմսերի շուրջ քառորդ մասը։
Արդեն աշնանը անվտանգության նկատառումներով աշտարակը կշրջապատեն ապակե պատով։ Տեսահսկողության տեսախցիկների թիվը ևս նախատեսվում է ավելացնել։ Էյֆելյան աշտարակի շուրջ աշխատանքները կտևեն մինչև 2018 թվականի մայիսը։