Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկում՝ 57 մետր բարձրության վրա, հայտնվել է գոլֆի մինի դաշտ․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով BFM հեռուստաալիքին։
Նախագիծը իրականացվել է Գոլֆի ֆրանսիական ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձևի գլխավոր իրադարձության՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի հավաքականների խաղի նախաշեմին։
Վեց անցքեր ունեցող փոքրիկ մարգագետինը զարդարված է Փարիզի ամենահայտնի վայրերի մակետներով։ Բարձրության վրա գոլֆ կարելի է խաղալ մինչև նոյեմբերի 5-ը։