Էյֆելյան աշտարակը չի կարելի լուսանկարել գիշերը

Փարիզ մեկնելով՝ շատ զբոսաշրջիկներ պլանավորում են այցելել ամենահայտնի տեսարժան վայրերը, որոնց թվում է Էյֆելյան աշտարակը։ Սակայն ֆրանսիական մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշի ֆոնին սելֆի անելիս պետք չէ մոռանալ գործող արգելքի մասին․ Էյֆելյան աշտարակը չի կարելի լուսանկարել գիշերը։

Դեռևս տարիներ առաջ տեղական իշխանությունների սահմանած այս արգելքը հաճախ անտեսվում է միլիոնավոր զբոսաշրջիկների կողմից։ Բանն այն է, որ նկարահանելու արգելքը վերաբերում է ոչ թե աշտարակին, այլ՝ նրա լուսավորությանը։

Էյֆելյան աշտարակ

Այդ համակարգը հեղինակային իրավունքի օբյեկտ է, հետևաբար՝ այն չի կարելի լուսանկարել և տարածել առանց սեփականատիրոջ  թույլտվության։

Օրենքի համաձայն՝ նկարահանումից առաջ պետք է գրավոր թույլտվություն ստանալ SETE-ից (Société d’Exploitation de la Tour Eiffel), որը զբաղվում է Էյֆելյան աշտարակի սպասարկմամբ։ Հակառակ դեպքում՝ իրավատերը կարող է դատի տալ օրենքը խախտողին։

You might also like