Դոմինիկյան Հանրապետությունը պատրաստվում է Սուրբ Ծնունդին

Սանտո Դոմինգոյում սկսվել են Սուրբ Ծնունդի և Ամանորի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները: Հնագույն կենդանաբանական այգու տարածքում, որտեղ նաև գտնվում է Կոնսերվատորիայի շենքը, կստեղծվի Սուրբ Ծննդյան քաղաք, որը հյուրերին կառաջարկի տոնավաճառ և զվարճալի ծրագիր: Քաղաքը կբացվի արդեն դեկտեմբերի 1-ից և կաշխատի մինչև հունվարի 7-ը:

Christmas fair in The Dominican Republic

Քաղաքի հեղինակների մտահաղացմամբ՝  այն կներառի Դոմինիկյան բնորոշիչ առանձնահատկություններ՝ համաշխարհային ժամանցային այգիներին հատուկ գեղագիտությամբ: Շինարարության պլանը  նախատեսում է երկու բնակավայրերի նախագծում և մոնտաժ՝ Վիֆլեմ քաղաքը, որտեղ կներկայացվի մանուկ Հիսուսի լույս աշխարհ գալու տեսարանը, և «լույսերի քաղաքը»՝ տոնավաճառներ, որտեղ տները, մայթերը և տանիքները  զարդարված կլինեն վառ լույսերով:

The Dominican Republic is preparing to celebrate Christmas

Մշակման փուլում են գտնվում նաև վեց տարբեր տոնական ներկայացումների սցենարներ, որոնք կցուցադրվեն այստեղ ամեն օր ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր: Սուրբծննդյան քաղաք կարող են այցելել բոլոր ցանկացողները. մուտքը տարածք անվճար է, իսկ նախագծի ղեկավարները երաշխավորում են լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը: Երթադրվում է, որ ժամանցային համալիր այս սեզոնին կայցելեն 3 միլիոն մարդ:

You might also like