Հելսինկիում կանցկացվի շոգեբաղնիքի օր

Մարտի 10-ին Ֆինլանդիայում կարելի է անվճար շոգեհարվել։

Մարտի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաքում կանցկացվի Շոգեբաղնիքի օր․ իրենց դռները հանրության համար կբացեն մի քանի տասնյակ հասարակական և մասնավոր շոգեբաղնիքները, որոնք գտնվում են  հեղինակավոր հյուրանոցներում, շարժական ավտոբուսներում, վրանային գոլորշու սենյակներում, նավերում, լճերի ափին և, նույնիսկ, պտտանիվի վրա։

Շոգեբաղնիքի օրը զբոսաշրջիկներին հնարավորություն կտրվի ավելի լավ ծանոթանալ ֆինների բաղնիքային ավանդույթներին և նրանց հյուրասիրությանը։ Հելսինկիի բոլոր շոգեբաղնիքները, որոնք մասնակցում են տոնին, կընդունեն հյուրերին անվճար։

Ֆիննական շոգեբաղնիք

Ներկայումս կազմվում է շոգեբաղնիքների ցանկը, որոնք պատրաստ են անվճար հյուրեր ընդունել մարտի 10-ին, և արդեն պարզ է, որ դրանք հարյուրից ավել են։ Մայրաքաղաքայիններին կմիանան նաև Հելսինկիի արվարձանային շոգեբաղնիքները։ Նույնիսկ Ֆինլանդիայի ազգային թանգարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ մտադիր է բացել ներքին բակը նրանց համար, ովքեր կցանկանան շարժական շոգեբաղնիք տեղադրել այնտեղ, լողալ և սնվել։

Ֆիննական բաղնիքի սիրահարները կկազմակերպեն յուրօրինակ «մարաթոններ», որպեսզի մի օրում հասցնեն լինել մի քանի հաստատություններում։

You might also like