Չեխիայում կանցկացվի էքսկուրսիա` նվիրված ֆրանսիական արիստոկրատիային

46fa-954f0e-74420aԱյս  տարի բազմաթիվ չեխական ամրոցներ, թանգարաններ և պատկերասրահներ պատրաստվում են թեմատիկ էքսկուրսիաներ` նվիրված ֆրանսիական և ֆրանկո-բելգիական ազնվազարմ տոհմերին, որոնք անցյալում ապրել են այդ երկրի տարածքում: Նախագիծը ստացել է «Արիստոկրատ ընտանիքների հետքերով» անվանումը: Զբոսաշրջիկնեը, մասնավորապես, կարող են իմանալ Ռոհանների տոհմի պատմությունը, ծանոթանալ  դուքս Զակուպսկին, Մենսդորֆին և այլոց, ովքեր եղել են Սիխրով, Գրուբի-Ռոգոզեց, Նովե-Գրադ, Բոսկովիցե, Բեչով նա Թեպլե և Զակուպի ամրոցների սեփականատերերը: Նախագծի շրջանակներում տարվա վերջին Պրահայի ամրոցի կայսերական սրահում կանցկացվի «Ֆրանսիական մշակույթը ամրոցներում» անվանումով ցուցահանդես. հայտնում է ILOVECZ.RU-ն:

You might also like