Չեխիայում կանցկացվի շամպայնի փառատոն, որը իր շուրջը կհավաքի այս փայլուն խմիչքի լավագույն արտադրողներին: Grand Jour de Champagne տոնը ավանդաբար անցկացվում է Պրահայում, ինչպես նաև՝ առաջին անգամ Բրնոյում: Անցկացման ժամկետը նոյեմբերի 8-ից 11-ն է, մասնակիցների թվում են 18 առաջատար Շամպայնի տներ:
Պրահայում միջոցառումները կանցկացվեն քաղաքապետարանում և մի շարք հյուրանոցներում և ռեստորաններում: Բրնոյում փառատոնը կանցկացվի Grandezza հյուրանոցում և Il Mercato ռեստորանում: Այս տարի մշտական անդամներին միացել են նորերը՝ Charles Heidsieck, Fleury, Diebolt Vallois և այլն: Տոնական ծրագրում են՝ բանկետներ, համտեսում, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի սոմելյեների հետ: