Հայտնի է ամենամատչելի ավիաթռիչքով երկիրն աշխարհում

Մալայզիան ճանաչվել է ամենամատչելի ավիաթռիչքով երկիրն աշխարհում՝ ըստ տուրիստական Kiwi.com ծառայության։ Այդ մասին հայտնել է կազմակերպության կայքը․ գրում է  Lenta-ն։

Ներքին և միջազգային չվերթներով ճանապարհորդության միջին արժեքը Մալայզիայում կազմում է 4,18 դոլար 100 կիլոմետրի համար։ Երկրորդ տեղում հայտնվել է Բուլղարիան՝  4,65 դոլար արդյունքով։

Հնդկաստանը եզրափակել է եռյակը։ Այստեղ  100 կիլոմետրը ուղևորին կարժենա  4,96 դոլար։ Չորրորդ տեղում հայտնվել է Թուրքիան, հինգերորդում՝  Ռումինիան  (6,46 դոլար)։

Վարկանիշային աղյուսակում ընդհանուր առմամբ հայտնվել է  80 երկիր։ Ռուսաստանը զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 7,6 դոլար ցուցանիշով։ Առավել թանկարժեք չվերթներով պետություն է ճանաչվել Բելգիան։ Եվրոպական այս երկրում  100 կիլոմետր թռիչքի համար  պետք է վճարել 54,63 դոլար։

Նման վարկանիշային աղյուսակ  Kiwi.com-ը ներկայացնում է  երկրորդ անգամ։  2016  թվականի սեպտեմբերին հրապարակված ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Հնդկաստանը։

You might also like