Հայտնի են ամենամատչելի ժամադրություններով եվրոպական երկրները

Ամենամատչելի ռոմանտիկ ժամադրությամբ եվրոպական երկիր է ճանաչվել Շվեդիան։ Այդ մասին հայտնում է  «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությունը։ .

Տնտեսական և գործնական հետազոտությունների եվրոպական  կենտրոնի փորձագետները (CEBR) պարզել են, որ Շվեդիայի բնակիչները ժամադրության վրա միջինում ծախսում են 47 եվրո։

Այս եզրակացությանը մասնագետները եկել են՝ հարցում կատարելով շուրջ 10  հազար մարդկանց շրջանում Եվրոպայի տարբեր քաղաքներից։ Ժամադրության արժեքի մեջ են մտնում տրանսպորտի, հագուստի, ժամանցի, կոսմետիկայի, սնունդի և խմիչքի ծախսերը։

Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիներին ժամադրությունն արժենում է 53 եվրո (յուրաքանչյուր երկրի համար)։ Իտալացիները ռոմանտիկ հանդիպման վրա ծախսում են միջինում  54 եվրո։ Ցանկում հայտնվել են նաև  Նիդեռլանդները (շուրջ 60 եվրո), Իսպանիան (63 եվրո) և Մեծ Բրիտանիան (149 եվրո)։

You might also like