Մինչև ապրիլի 6-ը Կոլիզեյի հարևանությամբ գտնվող տարածքից պետք է անհետանան հուշանվերների, սննդի տաղավարները, ինչպես նաև` լուսանկարվելու պատրաստ հարյուրապետի հագուստով տղամարդիկ. նման հրաման է տրվել Հնագիտական վայրերի պաշտպանության Հռոմի վարչությանը: Հրատապ ընդունված այս որոշումը իշխանությունները բացատրում են հինավուրց ամֆիթատրոնի հարակից տարածքի պատշաճ տեսքի հոգատարությամբ:
Իտալական մամուլը վերջերս ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ քաղաքային իշխանությունները անզոր են այն երիտասարդների դեմ, ովքեր հագնում են հարյուրապետի և գլադիատորի հագուստ և մարտեր անցկացնում միմյանց հետ, ինչպես նաև` ագրեսիվ վերաբերմունք են ցույց տալիս այն զբոսաշրջիկներին, ովքեր հրաժարվում են 20 եվրո վճարել լուսանկարվելու համար:
Կարաբիները խոստովանում են, որ բոլոր այդ մարդիկ բազմիցս տուգանվել են կարգը խախտելու համար: Ինչպես նաև` ապրիլին ծրագրվում է սկսել Կոլիզեյի կապիտալ վերանորոգումը` նախատեսված փրկելու հնագույն հուշարձանը ոչնչացումից: