Իսպանիայի ափը կրկին լի կլինի մեդուզաներով

2016 թվականի ամռանը Միջերկրական ծովի ջրերը կրկին լի կլինեն մեդուզաներով։ Այդ պատճառով բոլոր ճանապարհորդներին, ովքեր նախատեսում են մեկնել Իսպանիա, խորոհւրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել  վտանգավոր ծովային արարածների հայտնվելու մասին նախազգուշացումներին։

Բարսելոնայի Ծովային գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ժոզեպ Մարիա Գիլին  մեդուզաների թվաքանակի կտրուկ աճը բացատրում է անտրոպոգեն  ներազդեցությամբ։ Մասնագետի կարծիքով՝ մարդկային գործունեությունը, և հատկապես՝ ծովային ձկների չափից շատ որսը, հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտվածությանն ու կլիմայական փոփոխությունների։

Ընդ որում, լողափերը փակ չեն լինի Իսպանիայի հյուսիս-արևելյան մասի այցելուների համար ամբողջ ամռան ընթացքում․ զբոսաշրջիկները չեն կարող լողալ ափամերձ գոտում միայն մի քանի օր։ Մեդուզայի կողմից խաթված զբոսաշրջիկները պետք է անմիջապես դիմեն փրկարարների օգնությանը։

You might also like