Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի խրոնոմետրերը, միևնույն ժամանակ քաղաքային զարդարանքները (իսկ երբեմն էլ դրանց խորհրդանիշnերը)` Եվրոպայի քաղաքային ժամացույցները:
Եվրոպայի ամենահայտնի ժամացույցը Բիգ Բենն է: Այն ստեղծվել է 1859 թվականին և 4 կողմից ամրացված է Լոնդոնի Սուրբ Ստեֆան Վեստմինստերյան աբբայությանը: Ժամացույցի տրամագիծը 7 մետր է, ժամասլաքի երկարությունը 2մ 70 սմ է (մետաղե), րոպեի սլաքի երկարությունը 4մ 30 սմ (պղինձ): Ժամացույցը իր անունը ստացել է մեծ զանգակից, որը ամրացված է աշտարակին և ունի 13.7 տոննա քաշ, որն էլ զնգում է ժամը մեկ: Ժամի կանգնելու դեպքում ճաճանակի վրա տեղադրվում է 1.5 գրամ քաշ ունեցող մետաղադրամ` հին անգլիական պեննի:
Պրահայի «Օռլոյ»-ը չի կարելի պարզապես ժամացույց անվանել, այն ցույց է տալիս նաև արևի և լուսնի դիրքը Երկիր մոլորակից` իհարկե միջնադարյան պատկերացումներով: Պատրաստված է 1410 թվականին Հանուշ վարպետի կողմից, որին հետո կուրացրեցին, որպեսզի ավելի ուշ կրկին չստեղծի այդ ստեղծագործությունից: Ժամը գտնվում է Պրահայի Հին աշտարակի շենքի վրա:
Յուրաքանչյուր ժամը մեկ զբոսաշրջիկների ամբոխի առջև ներկայացում է լինում. մահը հնչեցնում է զանգը, ագահությունը թափահարում է քսակը, սնափառությունը ձեռքում պահում է հայելին, իսկ չորրորդ ֆիգուրան` թրքուհին է, այդ ընթացքում բացվում է պատուհանը, որին մոտենում են 12 առաքյալները, իսկ ահա վերջում հրապարակում լսվում է աքաղաղի կանչը:
Կրեմլյան Կուրանտը ստեղծվել է 1851 թվականին Մոսկովյան Կրեմլի Սպայսկայա աշտարակի վրա: Տրամագիծը 6 մ 12 սմ է, ժամասլաքի երկարությունը 2 մ 97 սմ, րոպեինը` 3 մ 27 սմ: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ զնգում են 9 զանգերը, իսկ մեծ զանգը խփում է մեկ ժամը մեկ:
Նախկինում քաղաքի գլխավոր ժամացույցը եղել է երաժշտական, կեսօրին հնչել է «Փառք Մեր Տիրոջը Սիոնի վրա», իսկ կեսգիշերին` «Վերափոխման քայլերգը» : Ժամը իր անունը ստացել է ֆրանսիական «courant» անվանումից, որն էլ թարգմանաբար նշանակում է ընթացիկ կամ վազող:
Պատմական տեսանկյունից կարևորագույն ժամացույցներից մեկը Գրինվինչն է: Այն գտնվում է Գրինվինչում գտնվող թագավորական աստղադիտարանում: Ստեղծվել է 1852 թվականին Չարլզ Շեպերդ վարպետի կողմից, այդ պատճառով երբեմն անվանում են Շեպերդի ժամացույցներ:
Այն ամենագլխավոր 24-ժամյա ժամացույցն է, որից էլ սկսվում է ժամային գոտու հաշվարկները ողջ մարդկության համար: Տրամագծով այն այնքան էլ մեծ չէ, ընդամենը 92 սմ:
Ամենաթատերական ժամացույցը իհարկե տեղակայված է Մոսկվայի Օբռազցովի անվան Տիկնիկային թատրոնի շենքում: Ստեղծվել է 1970-ական թվականներին: Այդ կառույցի բարձրությունը 4 մ է, իսկ լայնությունը մոտավորապես 3 մ:
Յուրաքանչյուր ժամը մեկ սկզբում կանչում է աքաղաքը, հետո անցորդները լսում են «Իսկ այգում է թե հողամասում» երգի երաժշտությունը և 12 պատուհաններից ամեն մեկից դուրս է գալիս որևէ կենդանի, իսկ բոլոր կենդանիներին պատուհաններից միաժամանակ դուրս եկած կարող եք տեսնել կեսօրին կամ կեսգիշերին:
Դրեզդենի Ցվինգեր պալատական համալիրի ժամացույցը ստեղծվել է 1933 թվականին և նույնպես եզակի է իր տեսակի մեջ: Ժամացույցի տակ տեղադրված են 40 ճենապակյա զանգակներ: Ժամանակին զանգակների եզրերը ոսկեզօծ են եղել` կիսաշրջազգեստի տեսքով:
Այդ ժամերը նույնպես երաժշտական են, ժամը մեկ նրանք նվագում են որևէ գեղեցիկ ազգային երաժշտություն, որն էլ լինում է զանգերի վերահսկման էլեկտրոնային մեխանիզմի շնորհիվ:
Ցիտգլոգետուրմ զանգակատունը 1530 թվականի կուրանտներով Բեռնում (Շվեյցարիա): Սա Շվեյցարիայի ամենահին ժամացույցն է: Մեկ ժամացույցը ցուցադրում է ժամանակը, երկրորդը` աստղագիտականը` շաբաթվա օրը, ամիսը, լուսնի փուլերը և կենդանակերպի նշանները: Հաջորդ ժամի մեկնարկից ուղիղ 4 րոպե առաջ կանչում է ոսկե աքաղաղը, որի ձայնը անցնում է զանգերին, որից հետո դուրս են գալիս արջերը (Բեռն քաղաքի խորհրդանիշերը) և ցուցադրում են իրենց հագուստները:
Մի արջը ունի ծխափող, երկրորդը` նիզակ, երրորդը` ոսկե զրահ ու սուր, չորրորդը` թմբուկ: Հետո հայտնվում է ձիով և ոսկե զրահով ասպետը: Հինգերորդ արջը կրում է թագ, որը խորհրդանշում է Բեռնի իշխանությունը, վեցերորդը պահում է ծանրոցը: Եվ վերջապես կանչում է աքաղաղը, թափահարում է թևերը, որպեսզի Քրոնոսը պտտի ավազե ժամացույցը, իսկ Հանս ֆոն Տանը մուրճով հարվածի զանգերին: Հետո առյուծը մռնչում է տվյալ ժամի քանակով և կրկին կանչում է աքաղաղը:
«Համաշխարհային ժամանակ»-ի ժամացույցը Բեռլինի Ալեքսանդերպլացում ցուցադրում է աշխարհի ժամը: Այն ստեղծվել է 1969 թվականին: Անընդհատ պտտվող գլանի երկարությունը 2 մ 70 սմ է, իսկ ամբողջ կառույցի բարձրությունը կազմում է 10 մետր:
24 մասերի վրա գրված է համաշխարհային մայրաքաղաքների անունները, հիմնականում` նախկին սոցիալիստական երկրների: Հիմքի վրա, որտեղ ամրացված է սյունը, պատկերված է խճանկարից քամիների վարդ, իսկ թվատախտակի տակ` արեգակնային համակարգի մոդել:
Վարշավայի Հազարամյակի ժամացույցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաբարձր աշտարակային ժամացույց:
Այն տեղակայված է 165 մետր բարձրության վրա` Գիտության և մշակույթի պալատի 42-րդ հարկում: Կառուցվել է 2001 թվականին, տրամագիծը 6 մ 30 սմ է:
Եվ, վերջապես, մեկ ամբողջական քանդակ Փարիզում` Սեն Լազար կայարանի դիմաց: Ինչես նշել է քանդակագործ Արմանդ Պիեռ Ֆերնանդեսը, ով նախագծել է այս քանդակը 1985 թվականին` «Այստեղ հավաքված օբյեկտների քանակը փոխում է դրանց որակը և տեսքը»:
Քանդակի անվանումը` «Ժամանակ բոլորի համար», ճշգրիտ ներկայացնում է կյանքի դյուրաբեկությունը, կարճատևությունը և ստիպում է կայարան եկողներին մտածել այն մասին, որ ժամանակն է կանգ առնել այնպես, ինչպես կանգնում են ժամացույցի սլաքները և պատասխանել այն հարցին, թե ուր ես դու գնում և ինչու: