Կանադայում հյուրանոցային համարների ամենամաքուր տեղը մուտքի դուռն է

СВС  հեռուստառադիոընկերությունը անցկացրել է լրագրողական հետաքննություն և պարզել, որ Կանադայի խոշոր քաղաքների հյուրանոցներում, ինչպիսիք են՝ Վանկուվերը, Մոնրեալը և Տորոնտոն, սենյակների մեծամասնությունը չեն համապատասխանում սանիտարական նորմերին: Ուսումնասիրվել է  էկոնոմ դասի EconoLodge և Super 8, բիզնես դասի Best Western և Holiday Inn և էլիտար  Fairmont և Sheraton հյուրանոցների 54 համարների սանիտարական վիճակը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հյուրանոցների համարները հավաքվում են, բայց դրանք չեն մաքրվում: Հյուրանոցներում առավել կեղտոտ են լոգարանի ծորակները, հեռուստացույցների հեռակառավարման վահանակները, վերմակները և ծածկոցները: Ընդ որում, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, մուտքի դռները սպասվածից մաքուր են եղել:

Հյուրանոցի համարներում անբավարար սանիտարական վիճակի հիմնական պատճառը փորձագետները համարել են այն, որ հյուրանոցներում սպասուհիների ծանրաբեռնվածությունը չափից շատ է: Օրինակ, մեկ սենյակը մաքրելու համար նրանք ունեն 30  րոպե ժամանակ: Ընդ որում, օրական նրանք կարող են մաքրել 15-16 սենյակ:  Նման կարճ ժամանակում մաքրության որակ ապահովելը անհնար է:

You might also like