Եվրոպայի եկեղեցիները կբացեն իրենց դռները գիշերը
Չեխիայի շուրջ 1 500 տաճար և եկեղեցի կմասնակցեն գիշերային ակցիային, որը պլանավորած է հունիսի 9-ին։ Հարյուրավոր մարդիկ կանցնեն ավանդական «Լույսի ճանապարհով» Կարլովի կամրջով և մոմը Սուրբ Թոմաշի եկեղեցուց կտանեն դեպի Սուրբ Սալվադորի եկեղեցի։ Բացի այդ, շատ եկեղեցիներում և տաճարներում կանցկացվեն անվճար համերգներ, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ։
Նույն օրը իրենց դռները կբացեն նաև հարյուրավոր եկեղեցիներ ամբողջ Ավստրիայում։ Վիեննայում կարելի է այցելել Սուրբ Նիկոլայի տաճարը, որտեղ պատրաստվում է հատուկ ծրագիր՝ համերգներով և էքսկուրսիաներով։ Սկիզբը 18:00-ին է։