Փոլ Թուլը՝ Սոմերսեթ կոմսության 37-ամյա բնակիչը, ամեն տարի կազմակերպում է լուսային ներկայացումներ, որը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը. 1998 թվականից սկսած նա զարդարում է Ուելսում գտնվող իր բունգալոն և ամանորյա լույսերի վրա ծախսում է ավելի քան 20 000 ֆունտ:
Այս տարի ներկայացմանը կմասնակցեն ութ տոնածառ, եղջերու, պինգվիններ, ծովառյուծներ և սպիտակ արջեր, ինչպես նաև՝ հսկա պսակ՝ շուրջ երկուսուկես մետր բարձրությամբ: Այցելուներին առաջարկվում է իրենց ռադիհաղորդիչները համապատասխանեցնել 89.2FM հաճախականության վրա, որպեսզի նրանք կարողանան լսել իր անձնական ռադիոկայանի ամանորյա ծրագիրը, որտեղ շուրջօրյա հնչում է ութ ամանորյա երգ:
Տոնի ֆանատը խոստովանում է. «Ես խենթանում են Սուրբ Ծնդյան համար և ամեն տարի փորձում եմ ավելին անել: Այս տարի մենք օգտագործել ենք 60 000 լուսադիոդային լամպեր, ինչը 10 000-ով ավել է, քան անցած տարի»: Տան ձևավորման համար, որն արդեն տեղացիները անվանել են «Տուն՝ Սուրբ Ծննդյան փողոցում», օգտագործվել է 500 մետր արհեստական ձյուն և գրեթե մեկուկես կմ լար: