Բիզնես-դիզայն կենտրոնում դեկտեմբերի 12-ից 14-ին կանցկացվի շոկոլադի ավանդական սուրբ ծննդյան փառատոն: Շոկոլադե թագավորությունում կորելը հեշտ կլինի: Այս տարի սպասվող նորություններից են «Կակաոյի գոտին», որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր հնարավոր բաղադրիչները տան պայմաններում շոկոլադ պատրաստելու համար, «Սուրբ Ծննդյան գոտին» և «Սուրբ Ծննդյան ուտեստներ և խմիչքներ». այստեղ դուք կգտնեք տոնածառ՝ ամբողջովին զարդարված շոկոլադե խաղալիքներով:
Բացի նրանից, որ այցելուները կարող են համտեսել և ձեռք բերել իրենց հավանած շոկոլադը, նրանք նաև հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի և շոկոլադագործից իմանալ, թե ինչպես պատրաստել տրյուֆել: Այստեղ նաև կարելի է գտնել հետաքրքիր շոկոլադե հուշանվերներ ընտանիքի բոլոր անդամների համար: Մուտքի տոմսն արժե £7-8 ֆունտ, մանկական՝ £4-5: Հասցեն՝ Business Design Centre, 52 Upper Street, Islington,London, N1 0QH: