Հանգստավայր ընտրելիս ի՞նչ դեր ունի խոհանոցը

Հանգստավայր ընտրությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից ամենակարևորը, պարզվում է, սնունդն է: Պարզվում է, որ մեծ թվով մարդիկ խուսափում են մեկնել երկար ճանապարհորդությունների` անծանոթ ուտեստներից թունավորվելու վտանգից ելնելով: Culturelle Probiotic ընկերության ուսումնասիրության համաձայն` երեք զբոսաշրջիկից մեկը առողջարան ընտրելիս սահմանափակումներ է դնում անծանոթ սննդի պատճառով: Չորս ճանապարհորդներից մեկը ավելի հետաքրքիր և համարձակ ուղևորություն կըտրեր, եթե չվախենար նյութամարսողական խնդիրներից:

Ուսումնասիրությունն անցկացրած փորձագետները վստահեցնում են, որ հինգ տուրիստից մեկը հրաժարվում կամ հետաձգում է ճանապարհորդությունը  մարսողական խնդիրների կամ լուծի պատճառով: Հարցման մասնակիցների 25%-ը  խոստովանել է, որ ճանապարհորդության ժամանակ ստիպված է լինում չհամտեսել տեղական մթերքներն ու ուտեստները մարսողական խնդիրների պատճառով, իսկ 14%-ը հայտարարել է, որ փոխել է հանգստավայրը թունավորման վտանգից խուսափելու համար. հայտնում է TravelDailyNews-ը:

You might also like