Չինուհին անցել է ռենտգենյան սքաների միջով՝ չցանկանալով թողնել պայուսակը տեսադաշտից դուրս

Կայարանի աշխատակիցները հետևել են կնոջն ու նրա պայուսակին սարքի էկրանին։

Որոշ մարդկանց համար իրենց անձնական իրերը ամենաթանկ բանն են կյանքում, իսկ պայուսակի կորուստը հավասար է աղետի։ Այդպես, Չինաստանի երկաթգծի կայարանի ուղևորուհին այնքան չի վստահել շրջապատի մարդկանց, որ պատրաստ է եղել վտանգել սեփական առողջությունը։

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել չինական Գուանդուն նահանգի Դունգուանյան կայարանում։ Ճանապարհորդուհին վախեցել է, որ իր անձնական իրերը կգողանան և պայուսակի հետևից մտել է ռենտգենյան սքաների մեջ շենք մուտք գործելիս։ Կայարանի աշխատակիցները չեն հասցրել կանգնեցնել նրան և միայն հետևել են նրա պատկերին սարքի էկրանին։
Ի դեպ, այդ գործողության համար նախատեսված չէ որևէ պատիժ կամ տուգանք։ Կայարանի աշխատակիցները միայն զգուշացրել են կնոջը առողջության համար հնարավոր վտանգի մասին, որը կարող է հասցնել ռենտգենյան սքաները։

You might also like