Չինական ընկերությունը իր 2,5 հազար աշխատակիցների համար հանգիստ է կազմակերպել Իսպանիայում

Չինական Tiens Group կորպորացիան, որը մեր շրջանում հայտնի է  «Տյանշի» անվամբ, իր աշխատակիցների համար հանգիստ է կազմակերպել դեպի Իսպանիա։ Ընկերության  2,5 հազար աշխատակիցները Մադրիդում և Բարսելոնայում կանցկացնեն  մեկ շաբաթ։ Այս մասին հայտնում է EuroWeekly-ն։

 Tiens Group Մադրիդ հանգստի Tiens Group-ի աշխատակիցները մեկնել են 20 կանոնավոր չվերթներով  մայիսի 4-ին։ Նրանք իսպանական մայրաքաղաքում կմնան մինչև մայիսի 8-ը, որից հետո երկու օրով  կուղևորվեն Բարսելոնա։

Չինաստանից ժամանածների համար ամրագրվել է  1650 համար հյուրանոցներում։ Զբոսաշրջիկներին սպասարկում են  70  ավտոբուս։ Իսկ Մադրիդից Բարսելոնա ուղևորվելու համար ընկերությունը վարձակալել է չորս գերարագ AVE գնացք։ Ընկերությունը այս հանգստի վրա ծախսել է ավելի քան յոթ միլիոն եվրո։

pic_d7bb55d1d7d432bdf908889a7fa18e7b2015 թվականի մայիսին  Tiens Group-ը նույնպես կազմակերպել էր չորսօրյա արտասահմանյան հանգիստ իր աշխատակիցների համար։  Այն ժամանակ Ֆրանսիայում հանգստացել է  6,4 հազար աշխատակից։ Նրանք Լազուրե ափ էին ժամանել 84 ինքնաթիռով և տեղավորվել 79 հյուրանոցներում Կաննի և Մոնակոյի միջև։

Tiens Group-ը հիմնադրվել է Չինաստանում  1995 թվականին։ Բազմազգ ընկերությունը զբաղվում է  սննդային հավելումների և մերսող սարքերի արտադրությամբ և վաճառքով։ Կորպորացիայում աշխատանքը կատարվում է ցանցային մարքեթինգի սկզբունքով։

You might also like