Չինաստանում ձերբակալել են մի երիտասարդի, ով հայտնել էր, թե չինական ինքնաթիռի սրահում ռումբ է տեղադրված: Նրա հողարդագրությունը ստացվել է անցած շաբաթ և պատճառ է դարձել China Southern Airlines ավիաընկերության երկու ինքնաթիռների վթարային վայրէջքի համար: Պատահարը ավիափոխադրողին և օդանավակայանի վերգետնյա ծառայությանը արժեցել է 350 հազար յուան (շուրջ 56 հազար դոլար). հայտնում է Globaltimes.cn-ը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 23-ամյա Չժոու Անվային: Պարզվել է, որ նա, ինտերնետ-սրճարանում նստած, ուղարկել է ինքնաթիռի պայթեցման սպառնալիքի մասին հաղորդագրությունը: Անվայը խոստովանել է, որ վատ տրամադրություն է ունեցել, քանի որ ընտանիքը հրաժարվել է իրեն գումարով օգնել: Այն, թե ինչ կապ ունեն ռումբի մասին կեղծ հաղորդագրությունը և ընտանեկան խնդիրները իրար հետ, նա չի պարզաբանել: Ներկայումս նա կալանքի տակ է: Հարկ է նշել, որ Չինաստանում շատացել են նման հաղորդագրությունները: Վերջին երկու դեպքերը գրանցվել են օգոստոսին և հոկտեմբերին: