Մինսկը ճանաչվել է ամենամատչելի էքսկուրսիոն ուղղությունը ռուսների համար առաջիկա ամռանը։ Այդ մասին BSI Group տուրօպերատորի փրձագետները պատմել են Lenta.ru-ի թղթակցին։
Բելոռուսի մայրաքաղաք ճանապարհորդությունը մեկ հոգուն կարժենա շուրջ 18,5 հազար ռուբլի։ Այն ներառում է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, երեք օր բնակությունը երեքաստղանի հյուրանոցում, օդանավակայանից հյուրանոց և հակառակ տեղափոխումը, ինչպես նաև՝ էքսկուրսիոն ծառայությունը։
Մինսկին հաջորդում է Երևանը։ Հայաստանի մայրաքաղաք էքսկուրսիոն այցը բնակության և այլ ծախսերի հետ այս ամառ կարժենա 22,8 հազար ռուբլի։ Եռյակը եզրափակում է Պրահան։ Չեխական մայրաքաղաքում հանգստի համար ճանապարհորդները պետք է վճարեն 22,9 հազար ռուբլի։
Չորրորդ հորիզոնականը բաժին է ընկել Թբիլիսիին՝ 23,5 հազար ռուբլի արդյունքով, հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի)։ Վեցերորդ տեղում հայտնվել է Հռոմը։ Թռիչքը, բնակությունն ու էքսկուրսիան իտալական մայրաքաղաքում կարժենա 25,7 հազար ռուբլի։
Վերջին՝ յոթերորդ տեղում հայտնվել է Լոնդոնը։ Այստեղ ճանապարհորդելու համար անհրաժեշտ է շուրջ 38,5 հազար ռուբլի։ Ընդ որում, այս դեպքում հյուրանոցը ոչ թե երեք, այլ՝ երկուաստղանի է։